ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին

ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին

Հայաստանում տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կողմից ներկայացված դիրքորոշումները աճել են, որը ինքնին չի կարող համարվել վատ ցուցանիշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք արտահայտեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Այն, որ մարդիկ փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, այդ թվում` ՄԻԵԴ-ում, շատ հաճախ խոսում է այն մասին, որ Հայաստանում կայանում է փաստաբանության ինստիտուտը, մարդկանց իրավագիտակցությունն էապես աճում է»,- ասաց Հարությունյանը:

Արդարադատության նախարարի խոսքով` ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ վերաբերյալ կայացված վճիռների թիվը 2016 թվականին կազմել են 15, իսկ 2017-ին՝ 12:

«Տարեցտարի ՄԻԵԴ-ում ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ Հայաստանի դեմ վճիռները շատանում են: Եթե 2013-ին կայացվել էր 2 վճիռ, 2016-17 թվականները միասին ունեցել ենք 27 վճիռ: Սա նաև ցույց է տալիս այն, թե մենք ինչ արագությամբ ենք կատարում վճիռները»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով` ՄԻԵԴ-ի իրավունքների դատարանը վճիռը, որպես կանոն, ենթադրում է երկու խումբ միջոցառում:

«Առաջին միջոցառումը` անձի իրավունքի վերականգնմանն ուղված քայլերն են: Երկրորդում` երկիրը պետք է համակարգային փոփոխություններ կատարի օրենսդրության մեջ և ուղղի առկա սխալները»,- ասաց Հարությունյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում