AM | RU
USD
EUR
RUB

Ֆորումը քննարկել է համայնքների աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը

 
 

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում փետրվարի 20-ին կայացել է համայնքների դիմակայունությանը նվիրված (ԴԻՊԵԿՈ) ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող միջազգային ֆորում, որը կազմակերպվել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ սերտ համագործակցությամբ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ֆորումի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզային կառույցների հետ քննարկել և վերլուծել աղետների ռիսկի կառավարման ոլորտում մարզերում իրականացվող քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից պետք է իրականացվի Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ներառումը մարզային և համայնքային զարգացման ծրագրերում:

Ողջունելով ԴԻՊԵԿՈ ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող «Համայնքների դիմակայունության ֆորում»-ի մասնակիցներին՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում առաջին նմանատիպ միջոցառման կազմակերպման և անցկացման կարևորությունը: «Մերօրյա մարտահրավերների պայմաններում բոլոր հնարավոր դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի և փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով: Իմ կողմից համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման գործընթացներ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ օժանդակելու գործընկեր երկրներին համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է համայնքների դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կատարվել է հսկայական աշխատանք համայնքներում դիմակայունության խնդիրների բացահայտման և օրենսդրական դաշտը դրան համահունչ կատարելագործելու ուղղությամբ:

Ելույթ են ունեցել և համայնքների դիմակայունության վերաբերյալ իրենց մոտեցումները շարադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասսին, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ֆորումի մասնակիցներին հորդորել է մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի տեսանկյունից մարզային և համայնքային ծրագրերի վերլուծությանը՝ նշելով նաև, որ համայնքների համար պետական սուբսիդավորումը պետք է դիտարկել նաև որպես աղետների դիմակայունության բարձրացման միջոց:

«Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ»,- հավելել է նախարարը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

Ֆորումի ընթացքում քննարկվել են Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների և ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում համայնքների դիմակայունության բարձացման խնդիրները:

Մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և զարգացման ծրագրերի պատասխանատուներին ներկայացվել են համայնքների դիմակայունության բարձրացման խնդիրները` Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների, ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքները, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որը նպաստում է տեղական և մարզային մակարդակներում ռիսկի արդյունավետ կառավարմանը:

Ֆորումի հիմնական նպատակն էր խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:

 

Լրահոս
Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը ՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը «Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում չարաշահումների առթիվ քննվում է 13 քրգործ «Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan