AM | RU
USD
EUR
RUB

Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար

 
 

Հայաստանն ակնհայտորեն ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձևավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: «Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից: Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա»,- շեշտել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: «Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.։ Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: «Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը. «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Լրահոս
Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը ՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը «Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում չարաշահումների առթիվ քննվում է 13 քրգործ «Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan