Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ

Նարեկ Սարգսյանի կարծիքով՝ նորակառույց շենքերի բարձր սեյսմակայունությունը համեմատելու եզր անգամ չունի հին շենքերի հետ

Նորակառույց բոլոր շենքերը Հայաստանում համապատասխանում են ապահովության բոլոր նորմերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Բազմաթիվ մասնագետներ ևս փաստել են, որ նորակառույց շենքերը Հայաստանում համեմատության եզր անգամ չունեն խորհրդային տարիներին կառուցված շենքերի հետ, քանի որ սեյսմիկ նորմերը շատ խստացված են: Հիմա կառուցվում են միաձույլ երկաթբետոնե կառուցվածքներ, որոնք շատ կայուն են, և ենթակա չեն քանդման: Սեյսմիկ ուժգին հարվածի դեպքում դրանք կարող են դեֆորմացվել, բայց ոչ փլուզվել»,-ասաց Սարգսյանը:

Խորհրդային տարիներին կառուցվում էի հիմնականում հավաքովի կառուցվածքներ՝ հայտնի պանելային շենքերը: Կոմիտեի նախագահի փաստմամբ՝ վերջին քսան տարիներին նման շենքեր Հայաստանում չեն ստեղծվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում