Վրաստանի նախագահը չի ցանկացել մասնակցել Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական զավեշտին
26/02/2018 19:27
Նմանատիպ
Մարնեուլում ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական հերթական զավեշտի՝ «Խոջալուի իրադարձությունների» զոհերի հիշատակը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Մարգվելաշվիլին նշել է, որ հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
«Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում