Ռուբեն Գրիգորյա՛ն, Ձեր հրապարակումները պատիվ չեն բերում ոչ մեկին, հատկապես Ձեզ. Գեորգի Անտոնով

Ռուբեն Գրիգորյա՛ն, Ձեր հրապարակումները պատիվ չեն բերում ոչ մեկին, հատկապես Ձեզ. Գեորգի Անտոնով

Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի մարզի տարածաշրջանային բաժամնունքի նախագահ Գեորգի Անտոնովը Ռուբեն Գրիգորյանին ուղղված բաց նամակում նրան ողջախոհության կոչ է արել և հորդորել ներողություն խնդրել հայ ժողովրդից, գրում է vesti.am-ը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ երախտագիտությամբ և բարի խոսքերով են հիշում Ռուսաստանի հայերի միությանը, որը Ռուսաստանի 60-ից ավելի տարածաշրջաններում և հարյուրավոր քաղաքներում ու շրջաններում միավորում է հայկական կազմակերպություններին: Ռուսաստանում ապրող և ՌՀՄ ու նրա առաջնորդ Արա Աբրահամյանի շուրջ համախմբված հայությունն անտարբեր չէ Ռուսաստանում և Հայաստանում մեր ժողովրդի ճակատագրին:

Քիչ չեն հայ ժողովրդի, հայկական կազմակերպությունների և դրանց առանձին հաջողակ անհատականությունների ձեռքբերումների վրա չարախնդացողները: Որոշ ազգերի ներկայացուցիչներ հսկայական գումարներ են վատնում՝ չեզոքացնելու Ռուսաստանի հայերի միությունը, որ միավորում է հայերին և լուծում նրանց բազմաթիվ խնդիրները:

Լավ մտածեք, թե ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում՝ վատաբանելով Ռուսաստանի հայերի միությանը և դրա առաջնորդին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում