Քյոլնում ավելի քան քառասուն մարդ Է տուժել Էլեկտրագնացքների բախման հետեւանքով

Քյոլնում ավելի քան քառասուն մարդ Է տուժել Էլեկտրագնացքների բախման հետեւանքով

Քյոլնում 43 մարդ Է տուժել մարտի 15-ի երեկոյան քաղաքային երկու Էլեկտրագնացքների բախման հեւանքով: Այդ մասին գրել Է Bild տաբլոիդը: Բուժօգնություն Է պահանջվել 15 տուժածների համար: Մարտի 16-ի առավոտվա դրությամբ, նրանցից մեկը դեռեւս մնում Է հիվանդանոցում: Սպասվում Է, որ տուժածների թիվը կարող Է աճել:

Ոստիկանությունում հայտարարել են, որ մեքենավարներից մեկը հարբած Է եղել: Դա պարզել են ալկոհոլի առկայությունն ստուգելու չնչառական թեստի օգնությամբ. փորձագետներն սպասում են արյան անալիզի արդյունքներին: Նույն այդ տեղեկատվությունն են հայտնել Քյոլնի տրանսպորտային ծառայությունում (KVB) «Ոստիկանությունը հայտնել Է, որ վթարը կարող Էր տեղի ունենալ այն պատճառով, որ մոտեցող գնացքի մեքենավարն ալկոհոլի ազդեցության տակ Է եղել: Եթե դա հաստատվի, մենք խորապես կցնցվենք, կանցկացվի ներքին քննություն: KVB-ում նշում են, որ նման բան իրենք չեն հիշում»,- գրել են ծառայության աշխատակիցները Twitter-ում: Միջադեպն ընդհատումների Է հանգեցրել երկաթուղու աշխատանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում