Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուս է վթարվել ՌԴ-ում. կա 2 զոհ 8 տուժած

Երևանից Տվեր ուղևորվող ավտոբուս է վթարվել ՌԴ-ում. կա 2 զոհ 8 տուժած

ՌԴ-ում՝ Վրաստանը Ռուսաստանին կապող «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին մարտի 20-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Իրար են բախվել Երևանից Տվեր ուղևորվող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով կա 8 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է «Как дома» հյուրանոց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում