Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կհանձնեն Նյուտոնի եւ Դարվինի կողքին

Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կհանձնեն Նյուտոնի եւ Դարվինի կողքին

Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի եւ Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Հոքինգի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Դրան ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները եւ գործընկերները: Սթիվեն Հոքինգը մահացել Է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

Նա ծնվել Է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել Է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել Է խոսելու ունակությունը եւ սկսել Է օգտվել խոսքի սինթեզատորից: Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն Է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ Է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը:

Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ անցքերը եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը եւ այլ գրքեր: Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա:

Դրանում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի Է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա միանգամայն վերջապես կարող Էր արժանանալ Նոբելյան մրցանակի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում