Ցուկերբերգը խոստացել Է թույլ չտալ Facebook-ի օգտատերերի տվյալների նոր արտահոսք

Ցուկերբերգը խոստացել Է թույլ չտալ Facebook-ի օգտատերերի տվյալների նոր արտահոսք

Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, ընկերություն, որին պատկանում Է համանուն սոցիալական ցանցը, խոստացել Է հնարավոր ամեն ինչ անել օգտատերերի անձնական տվյալների նոր արտահոսք թույլ չտալու համար: Այս մասին նա հայտարարել Է մարտի 21-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս հարցն արծարծվել Է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար: «Դա վստահության լուրջ խախտում Էր, եւ ես շատ եմ ցավում, որ այդպես Է եղավ,- ասել Է Ցուկերբերգը:- Այժմ մեր պարտականությունն Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա չկրկնվի»:

Մարտի 21-ին ավելի վաղ Ցուկերբերգը հայտարարել Է մի շարք միջոցառումների մասին, որոնք կոչված են թույլ չտալու տեղեկատվության նոր արտահոսքեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում