«Առավոտ». Երևանի կանգառները «օկուպացված են»

«Առավոտ». Երևանի կանգառները «օկուպացված են»

«Առավոտ»-ը գրում է. «Մարդատար մեքենաները գրավում են Երևանի կանգառները: Այս վարորդները շատ հաճախ իրենց մեքենաները կայանում են կանգառների հենց մեջտեղում, որտեղ աբտոբուսներն ու երթուղային տաքսիները պետք է կայանեն:

Սակայն քանի որ «դաշտը» գրավում են անհատ վարորդները, «գազելների» ու ավտոբսուների վարորդները ստիպված կանգառում են երկրորդ գծին մոտ և վթարավտանգ իրավիճակ կամ խցանում ստեղծում:

Իսկ պետավտոտեսուչները չեն էլ փորձում կարգի բերել իրավիճակը: Այսպիսի «օկուպացված» կանգառներ կարելի է տեսնել գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում