Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. զոհեր չկան

Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. զոհեր չկան

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 9 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Զոհեր չկան։

Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում