Թուրքիայի փոխվարչապետը խոսել է արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին
05/04/2018 15:36
Նմանատիպ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը խոսել է երկրում արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացնելու հավանականության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Haber Truk լրատվամիջոցը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք արտակարգ դրությունը, որի ժամկետը մոտենում է ավարտին, երկարաձգվելու է՝ Բոզդաղը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն այն կրկին երկարաձգելու: Եթե նախարարների խորհուրդը նման որոշում կայացնի, իսկ մեջլիսն այն վավերացնի, ապա արտակարգ դրությունը կերկարացվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում