Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալին
12/04/2018 16:01
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են ֆինանսական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում