ՀՀ Նախագահը չինական ընկերության ղեկավարի հետ խոսել է հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին

ՀՀ Նախագահը չինական ընկերության ղեկավարի հետ խոսել է հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին:

Այս ընկերությունը մասնագիտացված է գյուղատնտեսության ոլորտում եւ զբաղվում է նաեւ հայկական գյուղմթերքների արտահանմամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-չինական բարձր մակարդակի հարաբերությունների մասին, եւ ընդգծել, որ չինական մի շարք ընկերություններ արդեն իսկ ակտիվ գործունեություն են ծավալում հայաստանյան շուկայում:

Ընկերության ղեկավարի հետ քննարկելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ Արմեն Սարգսյանը քաջալերել է գործունեության ծավալել նաեւ գյուղմթերքների վերամշակման ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում