ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով

ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով

Սիրիայում իրականացված գործողության արդյունքներով ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն սկսել Է Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդաչուների կազմի փրկարարական հանդերձանքի նորացումը, մասնավորապես, զինվորական օդաչուներն ստացել են «գոյատեւման բաճկոնակներ»: Այդ մասին ապրիլի 20-ին գրել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչությունը:

«Առաջիկա երկու տարում ռազմական գերատեսչությունը կգնի ավելի քան երկու հազար նոր ՆԱԶ-ԻՌ կրելի վթարային միջոցներ: Բաճկոնակներում տեղավորվում են ռամամթերք, կապի միջոցներ, դեղորայք, ջուր եւ պարեն»,- նշում Է թերթը:

Պաշտպանության նախարարությունում «Իզվեստիա»-ին պատմել են, որ ՆԱԶ-ԻՌ-ը մշակվել Է՝ հաշվի առնելով սիրիական փորձը: Առաջիկա երկու տարում պլանավորվում Է գնել 26 միլիոն ռուբլու բաճկոնակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում