Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին

Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ. Ազնավուրն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։

«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։ Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։

Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում