AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը

 
 

CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:

Հոդվածում նշվում է, որ երկար տարիների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը այդ երկրի նախագահներին կոչ է արել Օսմանյան կայսրությունում 1915թ. 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն այդ քայլին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: «Եվ ամեն դեպքում մեկ նախագահ կա, ով կարող է տրամադրված լինել ճշմարտությունն ասելու այն դեպքում, երբ նրա նախորդները հրաժարվել են դրանից: Այդ նախագահը Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Նրա համար միևնույն է, թե այլ երկրները ինչ են մտածում իր վարած արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել քայլեր, որոնք, իր կարծիքով, չեն կարողացել անել իր նախորդները»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը շեշտում է` հասկանալի են պատճառները, թե ինչու Թրամփը պետք է գնա այդ քայլին: Նշվում է, որ այդպիսով նա կհարգի պատմական փաստերը, կաջակցի ազգային արժեքներին: «Այդ քայլով կյանքի կկոչվի նաև ամերիկյան հասարակության կարևորագույն ընտրազանգվածի կոչը: ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1.5 միլիոն հայ, ԱՄՆ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս երկրորդ ամենամեծ համայնքն է: Սակայն այս պատճառները միշտ եղել են, և ԱՄՆ բոլոր նախագահները դրանք հասկացել են: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կզայրացնի Ցեղասպանության փաստը վճռականորեն ժխտող Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից է»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ մինչ այս պահը Դոնալդ Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին և քայլեր չի ձեռնարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձը, ինչպես և նախկին նմանատիպ ուղերձները համարժեք չեն Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Առաջին հերթին Թուրքիայի վերջին գործողությունները դեմ են ազգային անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր նպատակներին, որոնք մենք նրանց առաջ դրել ենք: Նրանք ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք աջակցում էինք, և որոնք մեզ օգնեցին հաջող պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում»,- ասված է CNN-ի հոդվածում:

Լրահոս
Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել...
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan