AM | RU
USD
EUR
RUB

Ապրիլի 24-ը հիշեցնում է, թե որքան անկոտրում և կենսունակ ենք մենք. Արա Բաբլոյանի ուղերձը

 
 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսեւորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ:

Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում եւ նախազգուշացնում ենք քաղաքակիրթ աշխարհին, որ մարդկային գենոֆոնդի դեմ ուղղված հանցագործությունները` ի դեմս Հայոց ցեղասպանության, ծանրագույնն են մարդու կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների շարքում: Ավելի քան 100 տարի առաջ գուցե աշխարհում այնքան չարության ու ատելության կուտակում չկար, որքան մեր օրերում է, սակայն աշխարհի անտարբերությունն այն ժամանակ հանգեցրեց միլիոնավոր մարդկային զոհերի, ովքեր ցեղասպանվեցին կամ իրենց բնօրրաններից բռնի տեղահանվեցին ազգային պատկանելության` հայ լինելու պատճառով: Այսօր միջազգային հանրությունից պահանջվում է ոչ միայն անտարբեր չլինել, այլեւ կանխարգելիչ ու պատժիչ քայլեր կատարել բոլոր նրանց նկատմամբ, ում հոգեբանության, մտածելակերպի ու գործունեության հիմքում ատելությունն է այլոց հանդեպ, ում գիտակցության մեջ, որպես պետություն կամ անհատ, ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ շարունակում է տիրապետող մնալ: Այլապես ցեղասպանությունը` որպես չդատապարտված ու մերժելի մեծագույն հանցագործություն, որպես ողբերգություն, շարունակելու է տեղ գտնել նաեւ մերօրյա իրականության եւ աշխարհի նորագույն պատմության մեջ:

Սիրելի հայրենակիցներ,

որեւէ մեկն ի զորու չէ փոփոխել անցյալը, բայց մենք պարտավոր ենք հետ նայել` երբեւէ չմոռանալու 1915թ. ողբերգությունը, ոգեկոչելու մեր սրբադասված նահատակներին: Սակայն մենք առավել քան վստահ պետք է նայենք ներկային եւ, որ ամենակարեւորն է, ապագային: Նայենք ու գործենք վճռականությամբ, հաղթենք ու հզորանանք` մեզանով իսկ խորհրդանշելով վերածնունդը եւ երբեք չխամրող հիշողությունը:

Ապրիլի 24-ը մեզ միաժամանակ հիշեցնում է մեր մեծագույն կորուստների եւ այն մասին, թե որքան ամուր, անկոտրում եւ կենսունակ ենք մենք: Ուստի, մշտապես վառ պահելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պարտավոր ենք ունենալ ավելի ուժեղ Հայաստան, անվտանգ Արցախ եւ համախմբված Սփյուռք` հանուն հուսալի եւ լուսավոր ապագայի»:

Լրահոս
«Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan