AM | RU
USD
EUR
RUB

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար

 
 

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հաջորդ ղեկավարը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը, ով պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ներկայիս ղեկավար Արման Ջիլավյանը: «Երեք տարի պատիվ ու երջանկություն ունեի ղեկավարելու այս ծրագիրը: Ռուբեն Վարդանյանն ու IDeA հիմնադրամը նոր մտքեր ունեն, այդ ծրագրերից մեկով պետք է զբաղվեմ՝ օգտագործելով այն փորձը, որ կուտակել եմ «Ավրորա»-ի շնորհիվ»,- ասաց Արման Ջիլավյանը:

Նախաձեռնության ապագա ղեկավար Հարութ Շիթիլյանը նշեց, Կանադայում ութ տարի շարունակ գործունեություն է ծավալել քաղաքական ոլորտում: «Այս տարիներին ունեցել եմ հազարին մոտ մամուլի հետ հանդիպումներ, հայտարարություններ, որոնց 99.99 տոկոսը եղել է օտար լեզվով, ինձ համար այսօր հատկանշական է թե պաշտոնի ստանձնման, թե Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի, թե այն առումով, որ այսօր ներկայացրինք այս տարվա հերոսներին ու նաև, որ գտնվում եմ իմ հայրենիքում: Այո, Կանադան իմ ներկա տունն է, բայց ես ունեմ մի հայրենիք և այս հայրենիքի մեջ ունենում եմ իմ առաջին մամուլի ասուլիսը»,-նշեց Հարութ Շիթիլյանը:

Նա նկատեց, որ այս ծրագրի մեջ իրեն ոգեշնչում է երեք կարևոր ասպեկտ: Առաջինն այն է, որ 100 տարի սուգի մասին խոսելուց հետո որոշվեց 101-րդ տարելիցից հետո փոխել մոտեցումը Հայոց ցեղասպանության հանդեպ ու դառնալ աշխարհի այն ժողովուրդը, որ օգնության է հասնում ուրիշներին: «Երկրորդը քաղաքական կյանքում և դրանից դուրս երկու ձև կա կյանքին մոտենալու, որը Չերչիլն էր ասում: Կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն հզոր ու ճանաչված դառնալու, երկրորդ մոտեցումն այն է, որ քո աշխատանքն է դառնում քո հզորությունը: Ռուբենը, Նուբարը, Վարդանն ու ամբողջ խումբը կյանքին մոտենում են երկրորդ ձևով: Երրորդն էլ այն է, որ աշխարհի սահմաններն այլևս մեկ երկրի սահմանները չեն, այլ այնտեղ են, որտեղ դուք եք որոշում, որ դրանք գտնվեն: Աշխարհի քաղաքացիների միջև ամենօրյա մրցույթ կա առաջարկել գաղափարներ, փոխանցել զգացմունքներ ու առաջ բերել դրական ապագայի ծրագրեր: Այս աշխատանքն իմ ու մեր խմբի համար միջոց է մշակելու հարաբերություններ հայ ժողովրդի համար ու կառուցելու ապագա»,- ասաց պաշտոնյան:

Հարութ Շիթիլյանը վստահեցրեց, որ այս ծրագրի, թեև միջազգային է, բայց մշտապես իր արմատները գցելու է Հայաստանում:

Լրահոս
Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan