Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանում բացել բոլոր փակ փողոցները և զբաղվել մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներով:

«Կոչ եմ անում բոլորին Երևանում բացել բոլոր փակ փողոցները: Բոլոր ակտիվիստներին խնդրում եմ գտնել առանց պետհամարանիշի կամ փակ պետհամարանիշներով մեքենաները: Այսօր առանց պետհամարանիշ կամ փակ համարներով ոչ մի մեքենա չպետք է լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել այն մասին, որ մայրաքաղաքում շրջում են առանց պետհամարանիշ կամ փակ համարներով մեքենաներ: «Խնդրում ենք բոլոր համարները տեղադրել, բացել և նոր միայն երթևեկել: Մենք ինչի՞ համար պետք է փակենք մեր դեմքը»,- հայտարարեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում