AM | RU
USD
EUR
RUB

Աղքատությունը որպես խնդիր Հայաստանում հաղթահարելի է. Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Հակոբ Հակոբյանին

 
 

ՀՀ Ազգային ժողովում գումարված հատուկ նիստում, որտեղ պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց սոցիալական հարցերում նրա անելիքների մասին ընտրվելու դեպքում:

Պատգամավորը նշեց, որ Փաշինյանի ղեկավարած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի հետ կապված առանձնապես դրույթներ ընդգրկված չեն, մինչդեռ որպես վաղվա վարչապետ նա պետք է կուսակցության ծրագիրը դարձնի իր քաղաքականության առանցքը: Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում ունի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժողովրդագրության, կենսաթոշակների, աշխատավարձերի ու աղքատության հետ կապված:

«Աղքատության հետ կապված կա պարզ լուծում. մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որը պատրաստ է, ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն և ավել կարիքները: Ակնհայտ է, որ այսօր տեղի ունեցող փոփոխությունների պատճառներից մեկն էլ այն է, որ հայաստանցիները հասկացել են, որ խնդրի լուծման համար այլևս չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ և հարկավոր են փոփոխություններ»,- ասաց Փաշինյանը: Նա այս օրերին տասնյակ զանգեր է ստանում Սփյուռքի հաջողակ, մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են, որ օր առաջ գալու են և ներդրումներ անեն Հայաստանում:

«Մեր տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման: Իհարկե, ես հիմա չեմ կարող ասել, թե մինչև քանի տոկոս կիջնի աղքատությունը, բայց ես համոզված եմ, որ աղքատությունը որպես խնդիր Հայաստանի Հանրապետությունում հաղթահարելի է»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Արձագանքելով պատասխանին՝ Հակոբ Հակոբյանը նկատեց, որ պատասխանը վերաբերում էր միայն գործազրկության պակասեցմանն ու հետևաբար նաև աղքատության նվազմանը, սակայն հստակ պատասխան չհնչեց աշխատավարձերի ու կենսաթոշակների հետ կապված:

Պատասխանելով այս դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց., որ տնտեսության զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը բնականաբար կբերի աշխատողի պահանջարկի, որն ինչքան մեծ է, այնքան բարձր է աշխատավարձը. «զարգացող տնտեսությունում եթե լուծվում է աշխատատեղի, բյուջետային եկամտի խնդիրները, մյուս խնդիրները չեն կարող մնալ նույն մակարդակի վրա»:

Լրահոս
«168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում «Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար «Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել «Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը «Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության «Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար «Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ «Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը «Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին «Հրապարակ». ԱԻՆ ՓԾ-ում ստուգումներ են անցկացվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյան Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ոստիկանությունը երեք արագաչափի գողության փաստ է արձանագրել Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը Առողջապահության նախարարը հորդորում է բժիշկներին խուսափել անհարկի կրկնակի հետազոտություններից ՀՀ ՊՆ և ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման շտաբային բանակցություններին Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին «Դուրս եմ եկել և այդ կազմակերպության հետ որևէ կապ չեմ ունեցել». ՀՀ նախագահը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր կապի մասին Ալեն Սիմոնյանն իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը չի քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ Արցախում առաջին անգամ իրականացվել է ստորին վերջույթների զարկերակների ինտերվենցիոն միջամտություններ Զեյնալյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ Կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել աննախադեպ թվով պաշտոնատար անձանց նկատմամբ Ալեն Սիմոնյանը ևս 7 օր շարունակելու է պատգամավոր մնալ Արցախում վիրավորված զինվորի վիճակը կայուն է. քննարկվում է զինվորի վիրահատության հարցը Ունաի Էմերին` «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում. Զախարովա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan