ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ՀՀ ոստիկանապետը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում նշանակումներ են արվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը

«Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել նախկինում Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ փոխգնդապետ Վահե Ղազարյանը»,- նշեց Ջանոյանը:

Նրա խոսքով՝ Օսիպյանի հրամաններից մեկով էլ Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Էդգար Պետրոսյանը: Նա մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայության գծով տեղակալի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում