Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին

Արթուր Վանեցյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Սանկտ Պետերբուրգում մայիսի 22-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում