Ադրբեջանում համաներում ստացածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ

Ադրբեջանում համաներում ստացածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ համաներման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Համաներումը տարածվել է 634 անձի վրա, որոնցից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում