Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից

Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի կարծում, թե ՀՅԴ-ն դուրս կգա կառավարության կազմից:

«Չեմ կարծում, և քննարկումն էլ դա ցույց տվեց», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:

Նա նշեց, թե շատ ուրախ է, որ նման քննարկում կա, քանի որ, ըստ նրա, սա բացառիկ երևույթ է Հայաստանում: Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է արձագանքում իրեն ընդդիմացողներին, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի և իր դիրքորոշումն արտահայտելու ձևը: Կարծում եմ, որ այնտեղ կոռեկտության որևէ սահման չի խախտվել», – ասաց Արայիկ Հարությունյանը՝ ապա ավելացրեց. «Ընդունվել է ամենաօպտիմալ որոշումը, որ կարող էր ընդունվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում