Թևան Պողոսյանը ՀՀ կառավարության ծրագրի առանցքը համարում է կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները

Թևան Պողոսյանը ՀՀ կառավարության ծրագրի առանցքը համարում է կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր խնդիրն է մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարը, անաչառ ընտրություններ ապահովող ինստիտուտների զարգացումը:

Պողոսյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը: Այն ավելի շատ նման էր տեսլականի, թե ինչին են ձգտում: Ծրագրի գլխավոր խնդիրն է՝ փորձել ամեն ինչ անել, որ մեկ տարվա ընթացքում ունենանք կոռուպցիայի դեմ պայքար, ինստիտուտների զարգացում, որոնք կապահովեն նոր ընտրությունների անաչառությունը»,-ասաց Թևան Պողոսյանն ու հավելեց՝ իսկապես ուրախ է, որ կառավարության ծրագիրը հաստատվել է:

Նրա կարծիքով՝ կառավարությունը նոր ծրագրով պատրաստվում է միջազգային պարտավորությունների, հաստատված բյուջեի շրջանակում կատարել իր գործողություները: Նոր հնարավորություններ են տրվելու նաև տնտեսական դաշտի զարգացման համար: «Այնպիսի դաշտ կձևավորվի, որ արդյունքում մի շարք օրենքներ կփոխվեն ՀՀ ընտրական օրենսգրքում սակայն քաղաքական կոնսենսուսի միջոցով: Ունենալու ենք բոլորի կողմից ընդունված օրենսգիրք»,-նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով ծրագրի շուրջ որոշ քննադատություններին՝ նա ասաց, որ դրանք խոսում են ժողովրդավարության զարգացման մասին: «Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունն ինչպես է վերաբերում դրանց: Եթե որոշ քննադատություններ ռացիոնալ լինեն, շատ ուրախ կլինեմ, որ կառավարությունն ընդունի և հաշվի առնի դրանք»,-եզրափակեց Թևան Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում