AM | RU
USD
EUR
RUB

Զորամասների հրամանատարները դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելիք, շարժիչներ, անվադողեր. ԱԱԾ նոր բացահայտումները

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը համաձայնության գալով զորամասի ղեկավարության հետ կատարել է օրենքին հակասող գործողություններ:

Մասնավորապես՝ վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին: Այնուհետ վաճառքից գոյացած գումարի մեծ մասը փոխանցվել է զորամասի հրամանատարին, իսկ մնացածը՝ բաշխվել է ստորաբաժանումների հրամանատարների միջև:

Ազգային անվտանգության ծառայությունը ստացված օպերատիվ տվյալների հիման վրա վառելանյութի հերթական խմբաքանակի վաճառքի պահին բերման է ենթարկել լցակայաններից մեկի սեփականատիրոջն ու զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետին:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը:

Զինծառայողների կողմից թույլ տրված մեկ այլ անօրինական գործողությունների դեպքով, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ՊՆ N զորամասի նյութական ապահովման համար պատասխանատու զինծառայողները, թույլ տալով պաշտոնեական դիրքի չարաշահում ՝ նորոգման համար զորամաս ուղարկված ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ավտոմոբիլային տեխնիկական պահեստամասերն, այդ թվում՝ շարժիչներ, փոխանցման տուփեր, անվադողեր և ընթացամասեր, նախապես մշակված հանցավոր սխեմաների միջոցով, ներկայացրել են իբրև հետագա շահագործման համար ոչ պիտանի և վաճառել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով տարբեր անձանց, իսկ ստացված գումարները յուրացրել:

Նույն պաշտոնատար անձինք, թույլ տալով ծառայության շահերին հակասող գործողություններ, առանձին ռազմական տեխնիկայի վերանորոգման համար դուրս գրված նոր պահեստամասերը վաճառել են և դրանց փոխարեն տեխնիկաների վրա տեղադրել օգտագործված պահեստամասեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով յուրացումը:

Նշված երկու քրեական գործերով կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում հիշյալ դեպքերի հանգամանքները և դրանց առնչություն ունեցող այլ անձանց պարզելու, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափերը ճշգրտելու ուղղությամբ:

Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս է հասցնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի և զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ զինծառայողների հետ հնարավոր անօրինական գործարքներ իրականացնելուց: Իսկ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներին՝ կոչ անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից, հակառակ դեպքում այն կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Լրահոս
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan