AM | RU
USD
EUR
RUB

ՊԵԿ-ը որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկման պայմանավորվածություն ձեռք չի բերել

 
 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Պետեկամուտների կոմիտեն որևէ կազմակերպության արտոնություն չի տրամադրել, հարկերի պակաս հաշվարկման պայմանավորվածություն էլ ձեռք չի բերվել:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: «ՊԵԿ-ը որևէ մեկին արտոնություն չի տրամադրել: Հարկային արտոնություն տրվում է օրենքով, դա ՊԵԿ գործառույթների մեջ չի մտնում»,-ասաց Ռաֆիկ Մաշադյանը։ Նա հավելեց, որ իրենք չեն իրականացրել վարչարարություն այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում գործել են երկու և ավելի կազմակերպիչների կողմից:

Անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք պաշտոնյան ներկա գտնվե՞լ է 11 սուպերմարկետների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Ռաֆիկ Մաշադյանն ասաց, որ ինչպես այժմ, այնպես էլ նախկինում պետեկամուտների կոմիտեում ոլորտային բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, քննարկվում են տնտեսավարողների խնդիրները, որոնք բարձրացվում են ոլորտի ներկայացուցիչների կողմից: «Այո, ես այն ժամանակ զբաղեցրել եմ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը և մասնակցել եմ այդ քննարկումներին»,-հավելեց Մաշադյանը:

Ինչ վերաբերում է սուպերմարկետների կողմից հարկերի պակաս հաշվարկման առնչությամբ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում իր հարցաքննությանը, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին տրամադրել իր ունեցած տեղեկատվությունը: «Համաձայն համապատասխան ծանուցագրի՝ եղել եմ Ազգային անվտանգության ծառայությունում և հարցաքննվել եմ: Եթե անհրաժեշտություն եղավ և ԱԱԾ-ի կողմից ստացա ևս մեկ անգամ հարցաքննվելու ծանուցում, համապատասխան գործող օրենսդրության՝ կներկայանամ ու կտամ գործին վերաբերող իմ ունեցած տեղեկատվությունը»,-ասաց պաշտոնյան:

Նա դժվարացավ ասել, թե իր տված տեղեկատվությունը որքանով է գոհացրել իրավապահ մարմիններին, և չցանկացավ հնչեցնել ԱԱԾ-ում տված իր ցուցմունքը, որպեսզի չխախտի նախաքննական գաղտնիքը:

Լրահոս
Ադրբեջանը ԼՂ առաջնագծում մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ ՀՀ–ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հաջորդ շաբաթ ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan