AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական բանակում հայտնված ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն. Տիգրան Բալայան

 
 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «ՀՀ արտգործնախարարի՝ գերմանական շրջանակների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվել է ադրբեջանա-գերմանական ռազմական համագործակցության վերաբերյալ հարցը: Առանց մանրամասների մեջ մտնելու կարելի է ասել, որ գերմանական կողմի տված պարզաբանումները լիովին բավարարում են»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում հայտնված ամերիկյան ուղղաթիռներին, բանախոսը նկատեց, որ թեմայի շուրջ սոցցանցերում տեղ գտած ինֆորմացիան իրականությանն այդքան էլ չի համապատասխանում:

«Ուղղաթիռների հարցով մենք սկսել ենք զբաղվել շատ ավելի վաղ, քան ինֆորմացիան հայտնվել է հրապարակային դաշտում: Այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ այդ ուղղաթիռներն ամերիկյան արտադրության չեն, դրանք արտադրվում են մի քանի երկրներում՝ ամերիկյան լիցենզիայով: Դրանց գնման ընթացակարգը եղել է ոչ ռազմական օգտագործման համար»,- ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով Նախիջևանի հետ սահմանին ադրբեջանական բանակի վերջին օրերի սադրիչ գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակը նկատեց, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, չկատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

«Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր այլ գործընկեր երկրների և կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ այստեղ համանախագահները լուրջ անելիք ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը՝ Ադրբեջանն արհամարհում է համանախագահ երկրներին»,- ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ժամանակին նախկին իշխանավորներին օգնել է այդ երկրում անշարժ գույք ձեռք բերել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Մեծ կոմբինատորի համբավ ունեցող անձնավորության կողմից գրված տեղեկատվությանը լուրջ մի վերաբերեք: Խնդրում եմ կոմպետենտ մարդկանց հարցնել՝ ով էր «Պանիկովսկին» հեղափոխությունից առաջ: Ձեզ մանրամասն կներկայացնեն նրա գործունեությունը: Այդ անձնավորությունը հյուրախաղերով հանդես եկողի տպավորություն է թողնում»:

Լրահոս
ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan