Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում եմ որպես հարձակում եկեղեցու վրա. ստիպված դադարեցրել ենք աշխատանքները. Ս.Էջմիածնի դիվանապետ

Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում եմ որպես հարձակում եկեղեցու վրա. ստիպված դադարեցրել ենք աշխատանքները. Ս.Էջմիածնի դիվանապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները հայտարարել էն, որ մինչ ուշ երեկո մնալու են Դիվանատան շենքում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարեց, որ Դիվանատանը տեղի ունեցածը գնահատում են որպես հարձակում եկեղեցու վրա։

«Դիվանատունը գրավված է, և մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները։ Այս քայլը գնահատում եմ որպես հալածանք ազգային եկեղեցու նկատմամբ։ Հուսով եմ իրավապահ մարմիններն անհրաժեշտ հետևությունները կանեն, որպեսզի ազգային եկեղեցին զերծ պահեն իրականացվող հալածանքից», – ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում