AM | RU
USD
EUR
RUB

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին. Ռոբերտ Քոչարյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, Yerevan.todey: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մարտի 1-ի» գործով հետաքննության նոր շրջադարձի վերաբերյալ։

- Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա:

- Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել:

Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր: Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան:

Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Եկրապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից: Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը:

Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից: Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել:

Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից:

- Իսկ ի՞նչ էր ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը:

- Դա ներքին փաստթաթուղթ է և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին:

Լրահոս
ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին «Փաստ». Առաջիկայում ՄԻԵԴ-ում նորանոր գործեր կլսվեն «ընդդեմ Հայաստանի» «Հրապարակ». Դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ «Իրատես». Ի՞նչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «Հրապարակ». Ինչ են բացատրել պատգամավորներին ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում «Ժամանակ». Lրացուցիչ հարկային պարտավորություն՝ Ծառուկյանի գազալցակայաններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan