AM | RU
USD
EUR
RUB

«Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջիկայում կներկայացնեն Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին

 
 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չեն քննարկել Երևանի նոր քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ավագանու նախկին անդամը բացառեց նաև այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրումը:

«Իմ մասին խոսելը հիմա սխալ եմ համարում: Հիմա կա նոր իրավիճակ, որը թելադրում է ավագանու նոր ընտրություններ»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը քաղաքական թիմի որոշում չի եղել, եղել է իր անձնական որոշումը:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` Տարոն Մարգարյանը հեռացել է քաղաքական իրողության փոփոխության պատճառով:

«Երևան քաղաքը հանրապետության տնտեսության մոտ 60% է կազմում, և ակնհայտ է, որ նոր իրողությունների լույսի ներքո մի թիմը գնում է, և մյուսն է գալիս իշխանության: Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել այդ տրամաբանության մեջ»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորների խոսքով` «Ելք»-ն ու ՔՊ-ն առաջիկայում կքննարկեն և կներկայացնեն նոր քաղաքապետի թեկնածուի անունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Լրահոս
Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ ԿԸՀ կայքում հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները «Հրապարակ». Արտահերթը թեժ է լինելու Արարատում «Ժողովուրդ». Թանկացումների նոր ալիք է սպասվում «Ժամանակ». Ընտրություններից հետո ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին «Հրապարակ». Սպիտակում գողացել են սգացող մոր արձանը «Հրապարակ». Բժշկականի խորհրդում աժիոտաժ է «Ժամանակ». ԲԷՑ-ում դժգոհություն է հասունանում Իշխան Սաղաթելյանը արտահերթ ԱԺ ընտրություններին կառաջադրվի Գեղարքունիքի մարզում. տեսանյութ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 21 ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն Ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ Հայաստանի և Իրանի հարաբերությունների մեջ որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում. Նիկոլ Փաշինյան Գառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի փորձագիտության կենտրոն Այն, ինչ ասել եմ, տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան Փաշինյանն ակնկալում է, որ Ամուլսարի ծրագրի հարցում հնարավոր կլինի մինչև գարուն որոշում կայացնել Սահմանվեցին քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել «Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն «Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի անունը «Ժողովուրդ». Չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չլուծվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor- ում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan