Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին

Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել են Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-նշել է Ռուբեն Մելիքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում