«Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

«Հայաստան»  հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:Մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:

Գործադիր վարչության տնօրենը, հաշվետու լինելով հոգաբարձուների խորհրդին, գլխավորում է գործադիր վարչությունը և պետք է.

համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնա- դրամի տեղական մարմինների հետ,
ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին,
համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,
ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին,
համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,
ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,
կատարի և վերահսկի որոշ գնումներ,
ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,
ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառա- վարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,
համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,
կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:

 Գործադիր վարչության տնօրենը պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ պայմաններին`

մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունե- ությանն առնչվող այլ բնագավառում,
միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ (որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում),
կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,
արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար և միջազգային շրջանակների հետ,
ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,
հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,
համակարգչային ունակություններ (MS Office, Ինտերնետ):
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը: Հայտը պետք է պարունակի՝

ուղեկցող նամակ (առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),
ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,
անձնագրի պատճեն,
աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացիների համար),
բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ,
երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)
մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն):
Հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Կառավարական 3- րդ մասնաշենք, e-mail: [email protected]; հեռախոս +37410 521505+106:

Հայտերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 31-ը, աշխա- տանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00:

Հետևեք մեզ նաև Telegram-ում