Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

Իտալիայի Հանրապետության նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում նաև ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում