Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 33 ունկնդիրներ լեյտենանտի կոչումով կմեկնեն ծառայության

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 33 ունկնդիրներ լեյտենանտի կոչումով կմեկնեն ծառայության

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել 2.5-ամյա ուսումնական ծրագրի շրջանավարտների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:

Միջոցառմանը ներկա է եղել պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«33 ունկնդիրները քաղաքացիական բուհերում սովորելու ընթացքում նաև հաճախել են ռազմական համալսարան և սպայական կրթություն ստացել։

Առաջիկա օրերին նորակոչ լեյտենանտները վիճակահանությամբ կընտրեն իրենց մշտական տեղակայման վայրն ու կմեկնեն զորամասեր՝ ղեկավարելու առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում