ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:

«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում