Times.am | Բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը
AM | RU
USD
EUR
RUB

Բողոքի ակցիա իրականացնողների հետ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը

 
 

Օգոստոսի 7-ին Սեւանա լճի ափամերձ հանգստյան գոտիների մի խումբ տնտեսվարողներ եւ վարձակալներ բողոքի ակցիա են իրականացրել Սեւան-Երեւան մայրուղու Գագարինի հատվածում՝ իրենց պահանջները չլսելու դեպքում սպառնալով փակել մայրուղին:

Բողոքի ակցիա իրականացնողների հետ անձամբ տեղում հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ զայրացնում է որոշ բնապահպանների շինծու պահվածքը եւ նրանց կողմից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, որ իբրեւ թե Սեւանի ջուրը թունավորված է ազոտով, որի ջրերում լողանալը վտանգավոր է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Այս անհիմն կարծիքին ավելանում են նաեւ իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող ապատեղեկատվություններ սոցցանցերով կամ առանձին լրատվամիջոցներով, որ իբր ծովագյուղցի ձկնորսի ցանցում ծովահրեշ է հայտնվել, որ զանազան այլ վտանգների հետ է կապված Սեւանա լճի ափին հանգստանալը կամ լճում լողանալը: Այս շինծու քարոզչությունը հանգեցրել է նրան, որ այս հանգստյան սեզոնում Սեւանի ափին կտրուկ նվազել է հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Փոխարենը պետության կողմից չի իրականացվում համարժեք ու բավարար քարոզչություն, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները չտուժեն տարածվող ապատեղեկատվությունների արդյունքում»,- իրենց պահանջը ներկայացրին տնտեսվարողները եւ վարձակալները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը բողոքի ակցիա իրականացնողներին տեղեկացրեց, որ թե իր, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, թե «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանի կողմից արդեն արվել են քարոզչության համար բոլոր անհրաժեշտ ակցիաները, որպեսզի հանրությունը լիարժեք համոզված լինի լճի ջրի մաքրության, հանգստյան անվտանգ սեզոնի կազմակերպման հետ կապված հարցերում:

«Մենք հավաստում ենք, որ Ձեր, ՀՀ առողջապահության նախարարի ու Ազգային պարկի տնօրենի կողմից վերջերս իրականացված ակցիաների արդյունքում Սեւանի հանգստյան գոտիներում սկսեց աճել հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը: Սակայն դրանից օրեր անց հետեւեցին որոշ բնապահպանների հայտարարությունները Սեւանա լճի ջրի թունավորված լինելու մասին, եւ ամեն ինչ գնաց արդեն հակառակ հունով: Մենք խնդրում ու պահանջում ենք՝ հրապարակավ լաբորատոր փորձաքննության ենթարկել Սեւանի ջուրը եւ պետական մարմինների միջոցով հավաստել, որ այն մաքուր է, վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը: Հանգստյան սեզոնն արդեն կիսվում է, իսկ եթե մենք այս ոչ բավարար տեմպերով փակենք այն, չենք կարողանա աշխատավարձեր վճարել, հարկային պարտավորություններ կատարել»,- բողոքեցին տնտեսվարողները:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը տեղում հեռախոսով կապ հաստատեց ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարների հետ՝ նրանց ներկայացնելով տնտեսվարողների բողոքը եւ ստեղծված իրավիճակը: Մարզպետի եւ նախարարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ համատեղ քննարկել ստեղծված իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի հովեկների եւ զբոսաշրջիկների հոսքը Սեւանի ափ անհիմն տեղեկությունների կամ քայլերի պատճառով նվազման միտումներ չդրսեւորի:

«Մենք ՀՀ բնապահպանության եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ կանենք հնարավորը, որպեսզի ապահովենք ապատեղեկատվությունը լիարժեքորեն հերքող քարոզչություն: Միաժամանակ կառավարության հետ համատեղ մշակում ենք ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ ենթակառուցվածների զարգացման ծրագրերի ներդրումային քաղաքականություն, որպեսզի մոտ ապագայում հանգստյան սեզոնը դառնա ավելի տեւական ու եկամտաբեր»,- բողոքի ակցիա իրականացնողներին դիմեց մարզպետը՝ հորդորելով դադարեցնել բողոքի ակցիան եւ անցնել իրենց առօրյա աշխատանքին:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Լրահոս
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan