Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,– ասել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում