Էրդողանը կոչ է անում դադարեցնել ռմբակոծումներն Իդլիբում
07/09/2018 19:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին և կոչ անում դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը:
«Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի և այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար: Դարձյալ միգրացիայի ալիք է սկսվում, և ի վերջո այդ բնակչությունն իր հայացքն ուղղում Է մեր սահմանի կողմը», – ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ «Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հատուկ ծառայությունները կքննարկեն Իդլիբում ահաբեկիչների ոչնչացման հարցերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում