«Ժամանակ». ՊԵԿ-ի սև դիմակավորները ներխուժել են Ծառուկյանի գազալցակայանի տարածք

«Ժամանակ». ՊԵԿ-ի սև դիմակավորները ներխուժել են Ծառուկյանի գազալցակայանի տարածք

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջև:

Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են:

Կարելի է, իհարկե, ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին: Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում