Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում