Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Էդուարդ Շարմազանով

Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Անթալիայում ընթանում է Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, համաժողովի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի (Միլի Մեջլիս) նախագահ Օգտայ Ասադովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, խոսել տարածքների «20 տոկոս օկուպացիայի, Հայաստանի եւ Արցախի ռազմական սեպարատիզմի, Հայաստանի ագրեսոր լինելու մասին»:

Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: Ադրբեջանցի իմ գործընկերը խոսեց խնդրի խաղաղ կարգավորման մասին: Պարոն Ասադով, եթե դուք իրո՞ք ուզում եք լուծել խնդիրը, ապա նախեւառաջ պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում