Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար

Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը լինելու է 30 տոկոս ձայների համար։ «Քաղաքացիական պայմանագիրըշ» կուսակցությունը կարող է հավաքել 70 և ավելի տոկոս ձայն։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Միակ ընդդիմությունն այս պահին Հանրապետական խմբակցությունն է, որը պայքարելու է, իմ կարծիքով, չորրորդ անցողիկ տեղի համար»,-ասաց բանախոսը։

Տիգրան Քոչարյանի խոսքով, ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը գտնվում են ՔՊ-ի ուղեծրում և չեն կարող լինել որպես ընդդիմություն։ Հետևաբար խնդիր է դրվելու կամ նոր ուժ ձևավորվի, կամ էլ այդ երկու քաղաքական ուժերը պետք է հանդես գան ավելի արմատական ընդդիմության դիրքերից, որպեսզի միջազգային հանրության մոտ նրանց ներկայացնեն որպես ընդդիմություն։

«Կեղծ ընդդիմության կամ այսպես ասած ժամանակավոր ընդդիմության պրոցեսն արդեն սկսված է։ Այն ինչ կատարվում է Հրազդանում, Սյունիքի մարզպետի նշանակման շուրջ, հիմա կարող ենք տեսնել, որ ՔՊ-ի մի մասն աշխատում է ՔՊ-ի մյուս մասի դեմ։ Այս երկու շաբաթը գնալու է այդ ընդդիմության ձևավորմանը, հետո որոշակի տոկոս հավաքել ու պայմանավորվածության գան ՔՊ-ի հետ»,-ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում