Չենք հանդուրժի, որ մեր երկրում այսպիսի այլասերվածությունը կրի «քրիստոնյա» անվանումը

Չենք հանդուրժի, որ մեր երկրում այսպիսի այլասերվածությունը կրի «քրիստոնյա» անվանումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական ավանդական արժեքների պահպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ, զանգվածային լրատվական միջոցներից տեղեկացանք, որ Երևան քաղաքում նոյեմբերի 15-ից 18-ը կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ «քրիստոնյանների» միջազգային ֆորումի կազմակերպիչները փոխել են ֆորումի անցկացման ձևաչափը։ Մասնավորապես նշել են, որ շքերթ չի լինելու, քննարկումը լինելու է փակ ձևաչափով առանց մամուլի ներկայության։

Սակայն մեզ անհանգստացնում է այն փաստը, որ ֆորումի ներկայացուցիչները այն Հայաստանում իրականացնելու մտքից չեն հրաժարվել։ Չենք հանդուրժի, որ մեր երկրում այսպիսի այլասերվածությունը կրի «քրիստոնյա» անվանումը։ Հորդորում ենք Ֆորումը տեղափոխել մեկ այլ երկիր։ Կոչ ենք ուղղում «Կամք» հասարակական նախաձեռնության գործունեությանը հետևող բոլոր մարդկանց՝ այս հարցում ցուցաբերած մեր կամքը չնայել թշնամական ակնոցներով։ Մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք պայքարը Հայաստանում այլասերության և աղանդավորության քարոզի դեմ։

Հորդորում ենք Հայաստանի Հանրապետությունում տարածքների սեփականատերերին վարձակալության պայմանով տարածք չտրամադրել բոլոր նրանց, ովքեր քարոզում են այլասերություն։ Զգուշացնում ենք՝ այլասերվածության քարոզին միտված միջոցառումների տարածք տրամադրած հաստատությունների և սեփականատերերի անունները բացահայտվելու են և հայ ավանդական ընտանիքներն իրենց կեցվածքն են ցուցաբերելու այդ անունների (հաստատությունների) հանդեպ։ Մի՛ մոռացեք, որ առաջին հերթին հայ եք, և հայոց ազգի ու հայ մանուկների շահը ձեզ համար առաջին տեղում պետք է լինի։

Կոչ ենք անում համայն հայությանը, բոլոր կազմակերպություններին, քաղաքական ուժերին և կուսակցություններին միանալ այս շարժմանը։ Հայաստանը հեղափոխությունից հետո, երբ գտնվում է այս անցումային շրջանում, որը լի է փոփոխություններով, իր ազգային ավանդական արժեքների վրա հենվելու և դրանց շուրջ միավորվելու կարիք այժմ ավելի շատ ունի, քան երբևէ։

Ողջունում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը այս հարցին, սակայն հայությունը այս առումով սպասում է ավելի առարկայական քայլերի։ Շնորհակալ ենք Հայոց Առաքելական Եկեղեցուն և բոլոր ազգային-ավանդական արժեհամակարգի կրողներին, սակայն պայքարը դեռ չի ավարտվել։

Կոչ ենք ուղղում սկսված աշխատանքը շարունակել նույն հաստատակամությամբ և եռանդով։ Առջևում Հայաստանի Հանրապետությանը սպառնացող դեռ շատ մարտահրավերներ ունենք, որոնք պետք է հաղթահարել համախմբվածությամբ, միասնականությամբ և կամքով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում