AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը

 
 

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. 1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում կայացրեց` խնդրելով Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբեջանին ըմբռնումով մոտենալ Ղարաբաղի հայ բնակչության կամքին և իղձերին ու համաձայնել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հետ: Ընդգծվել է, որ ինքնորոշման այս հայտին ի պատասխան Ադրբեջանն իրականացրեց բռնություններ, տեղահանումներ և ոճրագործություններ, սանձազերծեց պատերազմ:

Դեսպան Կիրակոսյանն արձանագրել է, որ այդ ժամանակվանից ի վեր Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը դարձել են հակամարտության կարգավորման կարևորագույն տարրերը:

Հայկական կողմն ընդգծել է նաև, որ հայ ժողովուրդն այսօր էլ մեծապես արժևորում է ժողովրդավարությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը փաստվեց այս գարնանը Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններով, որի արդյունքում այս դեկտեմբերին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործում ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշմանը` դեսպան Կիրակոսյանն առանձնացրեկ է մի շարք կարևոր կետեր.
Առաջին, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը հակամարտության լուծման առանցքային հարցերից են և հանդիսանում են Հայաստանի բացարձակ առաջնայնությունը:

Երկրորդ, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները պետք է վճռական ձայն ունենան հակամարտության կարգավորման գործում: Արցախի և նրա ժողովրդին հակամարտության կարգավորման գործընթացից օտարելու ցանկացած փորձ հակասում է թե՛ հակամարտության ծագման պատճառներին, թե՛ առկա իրականությանը: Արցախը բնակեցված է իր բնիկ ժողովրդի կողմից, որը պատմականորեն մշտապես բացարձակ մեծամասնություն է կազմել, ներառյալ` հակամարտության բոլոր փուլերում:

Երրորդ, Հայաստանը շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Չորրորդ, հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և ռազմական սցենարները պետք է անվերապահորեն մերժվեն: 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրությունը բացասական ազդեցություն ունեցավ խաղաղ գործընթացի վրա: Ներկայիս դրական դինամիկային, որը ձևավորվել է վերջին հանդիպումների և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, պետք է հետևի Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում արդեն իսկ համաձայնեցված վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը, որի հետևանքով պետք է ամրապնդվի ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:

Հինգերորդ, խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը պահանջում է ոչ միայն լարվածության նվազեցում և մոնիտորինգային մեխանիզմների ներդրում, այլև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Թշնամական հռետորաբանությունն ու առավելապաշտական դիրքորոշումները կասկածի տակ են դնում փոխզիջման հնարավորությունները:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրա թիմին՝ հրադադարի ռեժիմի ուժեղացման և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների խթանման համար: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միակ միջազգային ներկայությունն ու Հարավային Կովկասում միակ ԵԱՀԿ ներկայությունը կարևոր դեր է կատարում շփման գծում և սահմանային հատվածում լարվածության թուլացման գործում:

 

Լրահոս
Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար «Ժողովուրդ». Ինչպիսին կլինի կառավարության կառուցվածքը «Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է «Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում «Ժամանակ». Ջերմ համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՀ ոստիկանության միջև ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan