Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am:  Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում