«Ժամանակ». Ձայն փախցնող թեկնածուները չեն ընդգրկվի ռեյտինգային ընտրացուցակներում

«Ժամանակ». Ձայն փախցնող թեկնածուները չեն ընդգրկվի ռեյտինգային ընտրացուցակներում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների:

Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց խանգարող և ձայն փախցնող թեկնածուները չընդգրկվեն ռեյտինգային ընտրացուցակներ:

Նման վարվելակերպը ավելի է մեծացրել անվստահությունը ԲՀԿ-ի և հատկապես նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում