«Ժամանակ». Շիրակի հանրային հեռուստաըններությունը փակման եզրին է

«Ժամանակ». Շիրակի հանրային հեռուստաըններությունը փակման եզրին է

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի հանրային հեռուստաըններությունը փակման եզրին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատեսվող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որևէ զգուշացում չեն ստացել: Բյուջե չտրամադրելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեոուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է կապված: Բանն այն է, որ նրա անվան շուրջ Շիրակի մարզում հակասական տեղեկություններ են պտտվում, վերջերս նույնիսկ անանուն բաց նամակ է տարածվել, որի մեջ նշվում էր նախկին իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող Ղանդիլյանի կողմից արված տարատեսակ չարաշահումների մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում